A
A
Ղարաբաղի կարգավորումը չպետք է դառնա Ռուսաստանի և ԱՄՆ-ի մրցակցության ասպարեզ. Պեսկով
Աջակցիր «Ա1+»-ինՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չպետք է լինի մրցակցության տեղ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համար:
Այդ մասին նա նշել է՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կարծո՞ւմ են, որ Միացյալ Նահանգներին հաջողվել է ավելին անել այս հարցում, քան Ռուսաստանին, գրում է ТАСС-ը:
«Սուր փուլում գտնվող ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման գործընթացը չպետք է և չի կարող լինել որևէ մրցակցության տեղ»,- ասել է նա՝ նշելով, որ Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է ողջունել ցանկացած քայլ, որը կօգնի դադարեցնել պատերազմը: