A
A
Աղավնաձորում բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 13-ին, ժամը 17։23-ին Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր բնակավայրի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։ «BMW» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «BMW» մակնիշի ավտոմեքենայի մյուս ուղևորին մոտեցրել շտապօգնության մեքենային։