Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ (տեսանյութ)

Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողներին հայտնեց Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

Փաստաբան Արամ Վարդևանյանի գնահատմամբ, դատարանի այս որոշումը ընտրական գործընթացին ուղիղ միջամտություն է։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում այսօր քննվում էր գործարար, բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։

Դատական նիստի ընթացքում Սամվել Կարապետյանի աջակիցները հավաքվել էին Հակակոռուպցիոն դատարանի բակում՝ իրենց աջակցությունը հայտնելու անազատության մեջ գտնվող գործարարին։