Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սարդարապատ գյուղի երեք բնակիչ ապօրինի պահում են զենք-զինամթերք։ Տեղեկությունը ստուգվեց, հիմնավորվեց և Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում հոկտեմբերի 15-ին կատարվեցին խուզարկություններ։ 34-ամյա տղամարդու տանը հայտնաբերվեց երեք որսորդական և մեկ օդաճնշիչ հրացան, 28-ամյա տղամարդու տանը՝ ողորկափող որսորդական հրացան, վառոդ և փամփուշտներ, իսկ 37-ամյա տղամարդու տանը՝ որսորդական հրացան և փամփուշտներ։ Նախաքննությունը շարունակվում է։ Շարունակվում է նաև այս ուղղությամբ Ոստիկանության հետևողական աշխատանքը։ Իսկ իրավական հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը հանձնել կամովին։