Սերժ Սարգսյանը հետևել է «Ծագող աստղեր» միջազգային շրջանային մրցաշարի ընթացքին
Աջակցիր «Ա1+»-ին
Հոկտեմբերի 21-ին, Հայաստանի շախմատի ակադեմիա էր այցելել Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը՝ հետևելու Աղասի Ինանցի կազմակերպած «Ծագող աստղեր» միջազգային շրջանային մրցաշարի ընթացքին։
Այդ մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։

Այցի ընթացքում քննարկվել են մրցաշարի ընթացքը, մասնակիցների ցուցադրած խաղը և գրոսմայստերի ու միջազգային վարպետի նորմաներին հասնելու նրանց հնարավորությունները, քանի որ մրցաշարի վճռորոշ փուլերում յուրաքանչյուր պարտիա կարող է էական նշանակություն ունենալ շախմատիստների հետագա արդյունքների համար։

Հանդիպմանը ներկա էին նաև մրցաշարի կազմակերպիչ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Աղասի Ինանցը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-գլխավոր տնօրեն, ՄԳ Սմբատ Լպուտյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը, ինչպես նաև հեղինակավոր գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը և Տիգրան Հարությունյանը: