Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՔՊ-ն միակ ուժն է, որ հստակ ասում է, որ ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակել․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակ ուժն է, որ ասում է՝ նոր Սահմանադրության մեջ պետք է Անկախության հռչակագրին հղում չլինի, ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Ինչո՞ւ, ժողովուրդ ջան, որովհետև Անկախության հռչակագրի տեքստը ինքը ոչ թե անկախության հռչակագիր է, ինքը կոնֆլիկտի հռչակագիր է։ Ինքը մի կոնֆլիկտի, հակամարտության հռչակագիր է, որովհետև մենք ասում ենք, որ ոչ թե պետություն ենք ստեղծում, այդ հռչակագրով, ոչ թե մեր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը ապահովելու համար, այլ մենք պետություն ենք հիմնում Լեռնային Ղարաբաղի և Արևմտյան Հայաստանի համար։ Սա կոնֆլիկտի հռչակագիր է։ Եվ եթե մենք գնում ենք այդ ճանապարհով, ուրեմն կոնֆլիկտը անխուսափելի է»։