Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Քաղաքի մաքրությունը նրանց աշխատանքի շնորհիվ է պահպանվում․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջերում լուսանկարներ է հրապարակել և գրել․

«Կանանց տոնին նվիրված հանդիպում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի մեր աշխատակիցների հետ։ Նրանք ամեն օր շատ վաղ սկսում են իրենց աշխատանքը, որպեսզի մենք կարողանանք քայլել մաքուր բակերով ու փողոցներով։ Քաղաքի մաքրությունը հենց նրանց աշխատանքի շնորհիվ է պահպանվում։ Շնորհակալություն ձեր կարևոր ու պատասխանատու աշխատանքի համար»։