Բացել լրահոսը Փակել լրահոսը
04
A A
Սպորտ Պաշտոնական

Մ23 ԵԱ․ Արամայիս Հարությունյանը և Սամվել Տերտերյանը կպայքարեն ոսկե մեդալի համար

Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշներ Արամայիս Հարությունյանը (130 կգ) և Սամվել Տերտերյանը ( 77 կգ) դուրս են եկել Սերբիայում ընթացող մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Հարությունյանը կիսաեզրափակչում 6։0 հաշվով հաղթել է ուկրաինացի Իվան Յանկովսկիին։ Տերտերյանը 1։1 հաշվով առավելության է հասել մրցաշարի տվյալ քաշի գործող ոսկե մեդալակիր, Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրու Սոլովեյի նկատմամբ։

55 կգ Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։