Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+armenia kuvejt
A A
Սպորտ

Հայաստան-Քուվեյթ ընկերական հանդիպումը չի կայանա

Քուվեյթի ֆուտբոլի ասոցիացիան հաշվի առնելով Քուվեյթում և երկրից դուրս Covid-19-ի համավարակային իրավիճակի սաստկացումը, պաշտոնական նամակով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ խնդրելով չեղարկել նոյեմբերի 11-ին նախատեսված Հայաստան – Քուվեյթ ընկերական հանդիպումը: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Քուվեյթցիները հույս են հայտնել, որ երկու կազմակերպությունների միջև սերտ համագործակցությունը կշարունակվի և ապագայում հնարավոր կլինի տարբեր հավաքականների մակարդակով ընկերական հանդիպումներ կազմակերպել:

Այսպիսով, Հայաստան - Քուվեյթ ընկերական հանդիպումը չի կայանա: