Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noa 17.10.
A A
Սպորտ

Հայաստանի առաջնության «Նոա» - «Լոռի ՖԱ» հանդիպումը հետաձգվել է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հայտնում է, որ հոկտեմբերի 17-ին նշանակված VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի «Նոա» – «Լոռի ՖԱ» հանդիպումը հետաձգվել է: 

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, ֆեդերացիայի համապատասխան բաժինը նման որոշում է կայացրել հաշվի առնելով «Նոա» թիմի 7 ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստի դրական պատասխանները:

Հիշեցնենք, որ այսօր կվերսկսի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը: Ութերորդ տուրի մեկնարկային խաղում հանրապետության չեմպիոն «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ կընդունի «Շիրակին»: