Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Բռնցքամարտիկ Լեո Պապյանը վիրավորում է ստացել Արցախում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 69 կգ քաշային Լեո Պապյանը վիրավորում է ստացել Արցախում: Այդ մասին հայտնում է բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան:

«Հայ մարզիկը պատերազմի 2-րդ օրվանից մեկնել էր առաջնագիծ և մասնակցել մարտերին: Ցավոք, թեժ մարտերի ժամանակ նա բեկորային վիրավորում է ստացել, բայց մինչև այդ հասցրել է ոչնչացնել բազմաթիվ ադրբեջանցի զինվորների: Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան առողջություն և շուտափույտ ապաքինում է մաղթում մեր մարզիկին:

Ի դեպ, զենքը ձեռքին հայրենիքի պաշտպանության գործին է անցել նաև Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած մեր միակ բռնցքամարտիկը՝ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը», - նշված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ: