Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan
A A
Սպորտ

Խոակին Կապառոսը Լեհաստան է տարել 24 ֆուտբոլիստի

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ներկայումս գտնվում է Լեհաստանի Կատովիցե քաղաքում: Ինրպես նշում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեր պատվիրակությունը հանգրվանել է Marriott Courtyard հյուրանոցում:

Ինչպես արդեն հայտնել ենք, ՈՒԵՖԱ-ի որոշմամբ Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբի Հայաստան - Վրաստան հանդիպումը կայանալու է լեհական Տիխի քաղաքի մարզադաշտում, որը Կատովիցեից մոտ 20 կմ հեռավորության վրա է գտնվում:

Հայաստանի հավաքականը Լեհաստան է մեկնել 24 ֆուտբոլիստով.

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)

Անատոլի Այվազով – «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)

Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան – «Տամբով» (Ռուսաստան)

Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»

Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան – «Ռոմա» (Իտալիա)

Գևորգ Ղազարյան – ԱԵԼ (Լիմասոլ, Կիպրոս)

Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա)

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Գեղամ Կադիմյան – «Նեման» (Բելառուս)

Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա)

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»

Արթուր Գրիգորյան – «Փյունիկ»

Սոլոմոն Ուդո – «Արարատ»

Յուրի Գարեգինյան - «Նոա»

Բենիկ Հովհաննիսյան - «Նոա»

 

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան - «Տամբով» (Ռուսաստան)

Հիշեցնենք, որ Հովհաննես Համբարձումյանը հավաքականին չի միացել վնասվածքի, իսկ Արշակ Կորյանը՝ հիվանդության պատճառով: Սարգիս Ադամյանը դեռ չի վերականգնվել վնասվածքից: Գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի որոշմամբ ընդհանուր հայտացուցակից դուրս են մնացել Անդրանիկ Ոսկանյանը, Ալիկ Առաքելյանը և Կարեն Մուրադյանը, իսկ դարպասապահ Սևակ Ասլանյանը տեղափոխվել է Հայաստանի Մ-21 հավաքական: 

Ազգերի լիգայի Հայաստան - Վրաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին: