Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազամատակարումը վերականգնվել է

Տնտեսություն

Մայիսի 11-ին ժամը 04:00 վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Այդ տեղեկացնում են  «Հայռուսգազարդի» մամլո ծառայությունից:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ից գազամատակարարումը Հայաստան դադարեցվել էր` Հյուսիսային Կովկասի բարձր լեռնային Գուդաուրի-Կոբի շրջանում սողանքների հետեւանքով: Դրա պատճառով վնասվել էր մայրուղային գազատարը:

Թեեւ վրացական կողմը խոստացել էր, որ վթարի վերացման համար անհրաժեշտ է 2-3 օր, սակայն այն վերացվեց միայն 12 օր հետո: