Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի խաղում զիջեց «Ցրվենա Զվեզդային»

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի խաղում 1:2 հաշվով պարտվեց սերբական «Ցրվենա Զվեզդային»:

Կիպրոսում կայացած հանդիպման առաջին կեսն ավարտվեց սերբերի նվազագույն առավելությամբ: Գոլը 45-րս րոպեին խփեց Ալեքսանդր Կատայը: Երկրորդ կեսի 60-րդ րոպեին իտալացի Դիեգո Ֆալսինելին կրկնապատկեց հաշիվը: Մնացած ժամանակում «Արարատ-Արմենիային» միայն մեկ գնդակ ետ բերեց: 72-րդ րոպեին դիպուկությամբ աչքի ընկավ Մաիլսոն Լիման:

Այդպիսով, մեր թիմը երկրորդ տարին անընդմեջ չկարողացավ հաղթահարել փլեյ-օֆֆի արգելքը և մտնել խմբային փուլ: