Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» այսօր վերջին մարզումն է անցկացրել «Ցելյեի» հետ խաղից առաջ

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում այսօր վերջին մարզումն է անցկացրել Եվրոպայի լիգայի սլովենական «Ցելյեի» հետ խաղից առաջ: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։

Մարզումից առաջ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան խոսել է վաղվա հանդիպման մասին։

«Ցելյեն» հետաքրքիր թիմ է, կազմված է երիտասարդ ֆուտբոլիստներից, բայց բավական  համակարգված է խաղում։ Կարծում եմ, մեզ ավելի շատ սպասվում է տակտիկայի պայքար։ Ալեքս Ժունիորից բացի, որը կարմիր քարտի պատճառով բաց է թողնելու խաղը, մեր մնացածը խաղացողները պատրաստ են հանդիպմանը։ Մեկնարկային կազմի հարցում դեռ չենք կողմնորոշվել։ Դա պարզ կդառնա խաղից անմիջապես առաջ», - ասել է նա։

«Արարատ-Արմենիա» - «Ցելյե» հանդիպումը կսպասարկի Շոտլանդիայի մրցավարական խումբը՝ Ջոն Բիթոնի գլխավորությամբ։