Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ruminia
A A
Սպորտ

«Շիրակի» նախկին մրցակցի 14 խաղացողներ վարակվել են կորոնավիրուսով Եվրալիգայի խաղից առաջ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում Գյումրիի «Շիրակի» նախկին մրցակից Բուխարեստի «Ստյաուան» որակավորման 3-րդ փուլի «Սլովանի» հետ խաղից առաջ հայտնվել է աննելանելի իրավիճակում: 

Ինչպես հայտնում է ռումինացի լրագրող Էմանուել Ռոշուն, թիմի 5 նոր խաղացողների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Այդպիսով, վարակված ֆուտբոլիստների ընդհանուր թիվը հասել է 14-ի: Նրանք այժմ ինքնամեկուսացված են:

«Ստյաուա» - «Սլովան» հանդիպումը պետք է տեղի ունեա վաղը, սեպտեմբերի 24-ին: Ռումինական ակումբը ՈՒԵՖԱ-ին խնդրել է խաղը տեղափոխել շաբաթ օր, քանի որ մինչ այդ թիմի մի քանի խաղացողներ դուրս կգան կարանտինից: Եթե ֆուտբոլի եվրոպական միությունը ընդառաջ չգնա, ապա «Ստյաուան» ստիպված կլինի խաղալ փոխարինող կազմի ֆուտբոլիստներով: