Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+belgia
A A
Սպորտ

Բելգիական ակումբների ծախսերն ավելացել են կորոնավիրուսի պատճառով

Բելգիայի ֆուտբոլային ակումբները ամսական 300 հազար եվրո են ծախսում կորոնավիրուսի թեստերի համար: Այդ մասին գրում է Het Nieuwsblad թերթը:

Հուլիս ամսվա սկզբից սկսած Բելգիայի 1-ին դիվիզիոնի ակումբները ամեն շաբաթ պետք է պարտադիր թեստավորեն ֆուտբոլիստներին, մարզիչներին ու թիմի հետ անմիջապես գործ ունեցող մնացած աշխատակիցներին: Բելգիայում յուրաքանչյուր թեստն արժե 48 եվրո, իսկ ամեն շաբաթ թեստ են հանձնում մոտ 1200 խաղացող, մարզիչ և աշխատակից:

Իսկ եթե թեսթերից մեկը դրական է լինում, ապա այդ ակումբն արդեն պարտավոր է շաբաթական երկու թեստ անցկացնել: Մասնավորապես՝ Բրյուսելի «Անդեռլեխթի» երկու ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է հայտնավերվել, որի պատճառով ակումբը սկսել է երկուական թեստավորում կազմակերպել ամեն շաբաթ:

Ըստ աղբյուրի, բելգիական ակումբները կորոնավիրուսի թեստավորման նպատակներով միասին արդեն ծախսել են 900 հազար եվրո: Եթե այդ գործընթացը շարունակվի մինչև առաջնության ավարտը, ապա այդ գումարը կեռապատկվի: