Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

«Ռոմայի» տեխնիկական պարտության մեղավորը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հռոմի «Ռոմայի» գլխավոր քարտուղար Պանտալեո Լոնգոն լիովին իր վրա է վերցրել «Վերոնայից» կրած տեխնիկական պարտության մեղավորությունը և աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Այդ մասին հայտնում է corrieredellosport-ը:

Նշենք, որ Իտալիայի Ա սերիայի 2020-21թթ առաջնության 1-ին տուրի «Վերոնա» - «Ռոմա» հանդիպումը չնայած ավարտվել էր ոչ-ոքի՝ 0:0, սակայն հետո հռոմեական ակումբին 0:3 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցվել՝ սխալ ֆուտբոլիստի հայտավորելու համար:

Իտալիայի առաջնության կանոնակարգով թիմերը բոլոր խաղերին պետք է պարտադիր հայտավորեն մինչև 22 տարեկան մեկ խաղացող: «Ռոման» այդ խաղում որպես 22 տարեկան ֆուտբոլիստ հայտավորել է Ամադու Դիավարային, որն այս տարվա հուլիսի 17-ին դարձել էր 23 տարեկան:

Ըստ աղբյուրի, Պանտալեո Լոնգոն, ում «Ռոմա» էր բերել ակումբի նախկին գործադիր տնօրեն Ջանլուկա Պետրակին, հավանաբար կտեղափոխվի հենց «Վերոնա»: