Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+van
A A
Սպորտ

«Վանը» երրորդ հաղթանակը տարավ Պրեմիեր լիգայում և կրկին գլխավորեց աղյուսակը

Այսօր տեղի ունեցավ VBet Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրից հետաձգված «Լոռի ՖԱ» - «Վան» հանդիպումը:

Հանդիպումը չնայած անցավ դաշտի տերերի տարածքային առավելությամբ, սակայն ավարտվեց հյուրերի հաղթանակով: Միակ գոլը 90+2 րոպեին խփեց Էդգար Մովսեսյանը, որը խաղադաշտ էր մտել 86-րդ րոպեին:

Այդպիսով, «Վանը» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնությունում, վաստակեց 9 միավոր և կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նրան հաջորդող «Ուրարտուն» ետ է մնում 2 միավորով:

«Լոռի ՖԱ»-ն երկրորդ պարտությունը կրեց ընթացիկ մրցաշրջանում և վաստակած 3 միավորով մնաց 7-րդ հորիզոնականում: