Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hayastan - estonia 8.09.
A A
Սպորտ

Ուղիղ․ Հայաստան – Էստոնիա․ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի երկրորդ փորձությունը

Երևանի «Հանրապետական» մարզադաշտում այսօր տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2-րդ տուրի Հայաստան – Էստոնիա հանդիպումը։

Մեկնարկային խաղում մեր ընտրանին հյուրընկալվելիս 0։1 հաշվով պարտվել է Հյուսիսային Մակեդոնիային, իսկ Էստոնիայի ազգային թիմը սեփական դաշտում տանուլ է տվել Վրաստանի հավաքականին՝ 0։1։

Մինչ այդ թիմերը պաշտոնական մրցումներում իրար հետ հանդիպել են երկու անգամ։ Երևանում կայացած խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2։2, իսկ Տալինում 1։0 հաշվով հաղթանակ էր տարել էստոնիան։

Բուքմեյքերներն այսօր նախապատվություն տալիս են դաշտի տերերին՝  1,70 գործակից ընդդեմ 5,25-ի։

Հայաստան – Էստոնիա հանդիպումը կմեկնարկի ժամը 20։00-ին։ Խաղն ուղիղ եթերով կարող եք դիտել նաև այստեղ