Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff fan
A A
Սպորտ

ՀՖՖ կոչը հայ ֆուտբոլասերներին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր կոչով դիմել է հայ ֆուտբոլասերներին։

«Հարգելի ֆուտբոլասերներ,

Երկարատև դադարից հետո Հայաստանի ազգային հավաքականը տնային հանդիպում է անցկացնելու:

ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի խաղարկության շրջանակներում սեպտեմբերի 8-ին, ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեր ընտրանին ուժերը կչափի Էստոնիայի հավաքականի հետ։

Ստեղծված համաճարակային իրավիճակում ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել Ազգերի լիգայի առաջին 2 տուրերի բոլոր հանդիպումներն անցկացնել փակ դռների ետևում՝ առանց ֆուտբոլասերների։ Առաջին անգամ մեր ընտրանին Հայաստանում խաղալու է առանց իր հիմնական շարժիչ ուժերից մեկի՝ երկրպագուների: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ երկրպագուներին խնդրում և կոչ ենք անում զերծ մնալ կուտակումներից «Հանրապետական» մարզադաշտի հարակից տարածքներում և չստեղծել ավելորդ լարվածություն»։