Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Զավեն Անդրիասյանը հաղթել է շախմատի առցանց մրցաշարում

Հայաստանի շախմատիստ Զավեն Անդրիասյանը հաղթել է lichess հարթակում անցկացվող Bullet Shield Arena մրցաշարի հերթական փուլում: 

Չորս ժամում տևած գերկայծակնային շախմատի մրցաշարում մեր գրոսմայստերն անցկացրել է 138 պարտիա, որոնցում վաստակել է 396 միավոր (հաղթանակի համար տրվում է 3, ոչ-ոքիի համար՝ 1 միավոր) և 4303 մասնակիցների մեջ գրավել է առաջին տեղը: Նրան հաջորդող ֆրանսիացի գրոսմայստեր Էնտոնի Վիրիգը ետ է մնացել 136 միավորով:

Զավեն Անդրիասյանը նաև արժանացել է խորհդանշական վահանի, որն իր մոտ կպահի մինչև հոկտեմբեր ամիսը, երբ կանցկացվի մրցաշարի մյուս փուլը: