Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ռոմայի» առաջին մարզմանը. 4 ֆուտբոլիստ ինքնամեկուսացվել են

Հռոմի «Ռոման» այսօր անցկացրել է առաջին մարզումը նոր մրցաշրջանից առաջ: Ինչպես հայտնում է Forzaroma կայքը, թիմի անդրանիկ պարապմունքին մասնակցել են 17 ֆուտբոլիստ:

Նախ, «Ռոմայի» չորս խաղացողների մոտ դրական արդյունք է ցույց տվել կորոնավիրուսի թեստավորումը: Նրանք են Անտոնիո Միրանտեն, Բրունո Պերեսը, Յուստին Կլույվերտը և Կառլես Պերեսը: Նրանք այժմ ինքնամեկուսացված են: Թիմի նորեկ Պեդրոն ուսի վնասվածք ունի, որի բուժման համար կպահանջվի մոտ մեկ ամիս:

«Ռոմայի» 13 ֆուտբոլիստներ հրավիրվել են իրենց ազգային և տարիքային հավաքականներ, մասնավորապես՝ Էդին Ջեկոն (Բոսնիա և Հերցեգովինա), Ալեքսանդր Կոլարովը (Սերբիա), Չենգիզ Ունդերը (Թուրքիա), Պատրիկ Շիկը (Չեխիա):

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ողջ մարզմանը: Հիշեցնենք, որ նա մերժել է մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հրավերը՝ պատճառաբանելով, որ արձակուրդում չի մարզվել և այժմ լավ մարզավիճակում չէ: Հենրիխ Մխիթարյանը խոստացել է հոկտեմբերին միանալ հավաքականին: