Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+canramart 30.08.
A A
Սպորտ

Սամվել Գասպարյանը բրոնզե մեդալ նվաճեց ծանրամարտի օնլայն մրցաշարում (տեսանյութ)

Հայաստանի ծանրորդ Սամվել Գասպարյանը մրցանակային 3-րդ տեղը գրավեց առաջին անգամ օնլայն անցկավող ծանրամարտի միջազգային մրցաշարում, որը նվիրված է Ուզբեկստանի անկախության օրվան:

102 կգ քաշային կարգում հանդես եկող մեր մարզիկը պոկում վարժությունում 170 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը: Հրում վարժությունում նա բարձրացրեց 211 կգ ծանրաձողը և ցույց տվեց 2-րդ արդյունքը: Երկամարտի 381 կգ արդյունքով Սամվել Գասպարյանը ի վերջո զբաղեցրեց 3-րդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի: Նա կստանա նաև 750 դոլար պարգևավճար։

Այս քաշային կարգում հաղթեց չինացի Ֆուշյան Տանը, որը երկամարտում ցույց տվեց 391 կգ արդյունք: Նա ընդամենը մեկ կիլոգրամով առաջ անցավ կանադացի Սենտավի Բոադիից: