Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess olimpiada
A A
Սպորտ

Ուղիղ. Հայաստան – Անգլիա, Ռուսաստան, Եգիպտոս. շախմատի օլիմպիադայի վերջին երեք հանդիպումները

Առցանց անցկացվող շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կկայանան խմբային փուլի եզրափակիչ մրցաշարի վերջին երեք տուրերը:

Հայաստանի հավաքականը, որն ընդգրկված է ընտրական C խմբում, կհանդիպի Անգլիայի, Ռուսաստանի և Եգիպտոսի թիմերի հետ: Վեց տուրից հետո մեր ընտրանին վաստակել է 10 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը: Անգլիացիները 8 միավորով գտնվում են 3-րդ հորիզոնականում,իսկ Ռուսաստանը 12-ով գլխավորում է աղյուսակը: Եգիպտոսի հավաքականն ունի 5 միավոր և այժմ զբաղեցնում է 7-րդ տեղը:

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր խմբից փլեյ-օֆֆ են մտնում առաջին երեք տեղերը գրաված հավաքականները: 

Հայաստանի հավաքականի հանդիպումները կմենարկեն համապատասխանաբար ժամը 18-ին, 19-ին և 20-ին: Շախմատասերները պարտիաների ընթացքին կարող են հետևել այստեղ