Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը կհանդիպի Ուկրաինայի ընտրանու հետ (տեսանյութ)

Հայաստանի բռնցքամարտի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուկրաինայի Խարկով քաղաքում:

Ինչպես հայտնում է Բռնցքամարտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, մեր մարզիկները հավաքականի մարզիչներ Ռաֆայել Մեհրաբյանի, Ռոբերտ Պետրոսյանի և Սարգիս Նիկողոսյանի գլխավորությամբ օրական անցկացնում են երկուական մարզում, որից մեկը Ուկրաինայի հավաքականի հետ համատեղ:

Օգոստոսի 23-ին և 24-ին Հայաստանի հավաքականը կմասնակցի Խարկով քաղաքի և Ուկրաինայի անկախության օրվան նվիրված մրցաշարին: Մերոնք ուժերը կչափեն Ուկրաինայի գլխավոր հավաքականի հետ, իսկ ահա այդ երկրի տարբեր տարիքային հավաքականները կհանդիպեն Բուլղարիայի իրենց հասակակիցների հետ: 

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը խարկովյան հավաքը կավարտի օգոստոսի 28-ին: