Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Ռոման» պարտվեց «Սևիլյային» և լքեց Եվրոպայի լիգան. Մխիթարյանը մասնակցեց խաղին

Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ավարտեց ելույթները Եվրոպայի լիգայում:

Գերմանական Դույսբուրգ քաղաքում կայացած 1/8 եզրափակիչ խաղում հռոմեական ակումբը 0:2 հաշվով պարտվեց իսպանական «Սևիլյային»: Հաղթողների կազմում աչքի ընկան իսպանացի Սերխիո Ռեգուլոնն ու մարոկացի Յուսեֆ Էն-Նեսիրին: Հենրիխ Մխիթարյանն առանց փոխարինման մասնակցեց ողջ խաղին:

Այդպիսով, «Ռոման» դուրս մնաց մնաց մրցաշարից և զրկվեց չեմպիոնների լիգայիուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունից (Եվրոպայի լիգայի հաղթողը գալիք մրցաշրջանում հանդես է գալու չեմպիոնների լիգայում): Իտալական ակումբը գալիք մրցաշրջանում կխաղա Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում: