Բացել լրահոսը Փակել լրահոսը
books1
A A
Մարզեր Հասարակություն

Անձնագիր՝ գրքի դիմաց. որքանո՞վ է ճիշտ այս մոտեցումը

16 ամյա Անի Փալթաջյանը  Վեդիի քաղաքային գրադարանից ամեն անգամ գիրք վերցնելու համար ստիպված է անձնագիրը կամ ծննդյան վկայականը  պահ տալ  գրադարանավարուհուն։ Նա Վեդիի գրանցում չունի. սովորում է տեղի դպրոցում, բայց ապրում Ուրցաձորում։

«Եթե գիրք եմ ուզում կարդալ, պետք է անձս հաստատող փաստաթուղթս թողնեմ գրադարանում, բայց ինչքանո՞վ է դա ճիշտ»,-ասում  է Անին։

Մարզային գրադարանների գերագույն մեծամասնությունում ընդունված պրակտիկա է ՝քաղաքացուն գիրքը տրամադրել անձը հաստատող փաստաթղթի հետ փոխանակելու պայմանով, եթե նա տեղի բնակիչ չէ։

Վեդու քաղաքային գրադարանի տնօրեն Նինա Հարությունյանը հաստատում է, որ իրենք նման աշխատաոճ ունեն. «Կողքի գյուղերից, քաղաքներից եկողներն անծանոթ մարդիկ են։ Ինչի՞ հիման վրա վստահենք մենք իրենց»։

Այս կարգը  գրադարաններն իրենք են որոշել. «Ես ինչ եկել եմ աշխատանքի, այսպես ենք աշխատել։ Մարզպետարանից կամ ուրիշ տեղից մեզ նման հրահանգ չկա, զուտ որպես գարանտիա ենք վերցնում»,- պարզաբանում է նա։

Ըստ  «Գրադարանների մասին» ՀՀ օրենքի՝   չի կարգավորվում գրքերի փոխանցման կարգը, այդուհանդերձ, չեն տրվում նաև վնասված գույքի, կամ չվերադրձված գույքի վերականգնման երաշխիքները, ինչի պատճառով էլ գրադարանավարների կողմից վերցվում է քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթը։