Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ԶՊՄԿ-ն աջակցում է CaseKey 2025-ին (տեսանյութ)

Ամիսներ շարունակ ընթացող և յուրահատուկ ձևաչափով իրականացվող CaseKey մրցույթն արդեն հինգերորդ տարին է, ինչ կամրջում է ուսանողներին ու գործատուներին՝ հնարավորություն տալով երիտասարդներին ուժերը փորձելու իրական բիզնես խնդիրների լուծման մեջ։ Այս տարվա մրցույթին առաջին անգամ մասնակցեց նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, իրավաբանական դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Պետրոսյանը մրցույթի ընթացքում ընդգծեց, որ քեյսային ուսուցումն այսօր գիտելիքի փոխանցման ու ստեղծման ամենաարդյունավետ եղանակներից է․ այն զարգացնում է թիմային աշխատանքը, լիդերությունը, բազմակողմանի վերլուծական մտածողությունը և ուսանողներին մոտեցնում է իրական միջավայրի խնդիրներին։