Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Մորի Կոնեն Հայաստանի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, Իգոր Պիկուշչակը՝ լավագույն մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ և մարզիչ անվանակարգում քվեարկության արդյունքները: 

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Գյումրիի «Շիրակի» իվուարցի հարձակվող Մորի Կոնեն: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Նոայի» հարձակվող Մաքսիմ Մայրովիչը, երրորդ՝ «Լոռի ՖԱ» թիմի հարձակվող Ջոնել Դեսիրեն:

Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ անվանակարգում 125 միավորով լավագույն է ճանաչվել «Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը: «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը 99 միավորով գրավել է 2-րդ հորիզոնականը, իսկ լավագույն եռյակը եզրափակիել է Գյումրիի «Շիրակի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:

«Ա1+»-ը մասնակցել է ՀՖՖ կազմակերպած քվեարկությանը և իր ձայնը տվել է հենց լավագույններին՝ Մորի Կոնեին ու Իգոր Պիկուշչակին: