Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+urartu 29.07.
A A
Սպորտ

«Ուրարտուն» նոր ֆուտբոլիստ է ձեռք բերել

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել 24-ամյա գանացի պաշտպան Աննան Մենսահի հետ: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։

Աննան Մենսահը հանդես է եկել Վանաձորի «Լոռի ՖԱ» և «Գանձասար-Կապան» թիմերում։ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում նա անցկացրել է 41 հանդիպում։

«Ես շատ ուրախ եմ այս ակումբում լինելու համար։ Եկել եմ «Ուրարտու» ինձ լավագույնս դրսևորելու համար, որպեսզի օգնեմ թիմին հասնել առաջադրված նպատակներին։ Շնորհակալ եմ ակումբին ջերմ վերաբերմունքի համար։ Թիմի տղաներից տպավորությունները լավն են։ Աշխատանքին լուրջ են վերաբերվում, բայց մարզումներից հետո բոլորը կատակում են, ինչն էլ բարձր տրամադրություն է ապահովում թիմում։ Իսկապես ուրախ եմ, որ նման թիմում եմ խաղալու»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է գանացի ֆուտբոլիստը։