Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shirak 23.07.
A A
Սպորտ

«Շիրակը» նույնպես լուծեց գլխավոր մարզչի խնդիրը

Ինչպես նշել ենք, Գյումրիի «Շիրակի» երկարատև գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն այսօր գլխավորել է Երևանի «Արարատը»: Սակայն Գյումրիի ակումբը շատ արագ լուծեց գլխավոր մարզչի խնդիրը: Այդ պաշտոնում նշանակվել է թիմի ավագ Տիգրան Դավթյանը:

Այն, թե ինչի հետ է կապված մարզչական նման փոփոխությունը «Շիրակում», ակումբի ֆեյսբուքյան էջը չի նշում: Սակայն խնդիրն այն է, որ թիմից հեռացել են նաև մի շարք առաջատար խաղացողներ: Լուրեր են պտտվում, որ նրանց մի մասը տեղափոխվելու են հենց Վարդան Բիչախչյանի կողմից գլխավորած «Արարատ» թիմ: Ավելին, «Շիրակին» մոտ գտնվող աղբյուրները հայտնում են, որ թիմը հավանաբար չի մասնակցի Եվրոպայի լիգայի մրցաշարին, որի ուղեգիրը նվաճել է առաջնությունում գրաված 4-րդ տեղի համար: Իսկ ինչո՞ւ, ինչ՞ պատճառներով, ֆուտբոլային հասարակայնությանը հայտնի չէ:

Ինչևէ: Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի բոլոր թիմերն արդեն ունեն գլխավոր մարզիչներ: Դրանցից միայն երկուսն են նախապատվությունը տվել արտասահմանցի մասնագետներին՝ հանձինս «Արարատ-Արմենիայի» և «Նոայի»: Իսկ ահա մնացածը գլխավորում են հայ մասնագետները, սակայն «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը ներկայացնում է ռուսական ֆուտբոլի մարզչական դպրոցը, իսկ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը՝ ուկրաինական ֆուտբոլի մարզչական դպրոցը: Ուստի, գալիք մրցաշրջանում Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում սպասվում են հետաքրքիր մարզչական հակամարտոթյուններ: