Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Վարդան Բիչախչյանը նշանակվել է «Արարատի» գլխավոր մարզիչ

Երևանի «Արարատի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Գյումրիի «Շիրակի» երկարամյա գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Նրա մարզչական շտաբում ընդգրկվել են Ֆելիքս Խոջոյանը, Էդգար Թորոսյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Արթուր Հովհաննիսյանը:

Միաժամանակ փոխվել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրենը: Այսուհետ այդ պաշտոնը կզբաղեցնի Արթուր Նազարյանը, որը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է: