Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ukraina 23.07.
A A
Սպորտ

Ուկրաինայում ֆուտբոլասերներին թույլ կտան ներկա գտնվել խաղերին

Ուկրաինայի առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը նշել է, թե որ դեպքում ֆուտբոլի երկրպագուները կարող են ներկա գտնվել խաղերին:

«Մարզադաշտում կարող են զբաղեցվել ընդհանուր տեղերի թվի միայն 25 տոկոսը: Գլխավորն այն է, որ տրիբունաներում պահպանվի սոցիալական հեռավորությունը՝ 1,5 մետրը: Վստահ եմ, որ մեր ֆուտբոլասերները բոլորին օրինակ ցույց կտան, թե ինչպես է հարկավոր հետևել իրենց առողջությանը կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում», - ասել է նախարարը:

Նշենք, որ Ուկրաինայի առաջնությունը վերկսկսել է մայիսի վերջին, սակայն խաղերն անցել են առանց հանդիսականների: Եվ ահա, Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան թույլ է տվել երկրպագուներին ներկա լինել Եվրոպայի լիգայի ուղեգրի համար կայանալիք մինի-մրցաշարին:

Հուլիսի 25-ին կկայանան կիսաեզրափակիչ խաղերը, որտեղ Նիկոպոլի «Կոլոսը» կհանդիպի Դնեպրոպետրովսկի «Դնեպր 1»-ի, իսկ «Ալեսանդրիան»՝ «Մարիուպոլի» հետ: Զույգերի հաղթողները հուլիսի 29-ին, եզրափակիչ խաղում կորոշեն Եվրոպայի լիգայի ուղեգրի վերջին տիրոջը: