Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff 20.07.
A A
Սպորտ

ՀՖՖ-ն երկրպագուներին առաջարկում է ընտրել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին

Մեդիան և ֆուտբոլի Բարձրագուն խմբի ակումբների ներկայացուցիչներն այս տարի կորոշեն Հայաստանի 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին պաշտոնական վարկածով: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Սակայն ֆեդերացիան միաժամանակ որոշել է անմասն չթողնել նաև երկրպագուներին: Այդ նպատակով յուրաքանչյուր օր ՀՖՖ-ի ֆեյսբուքյան և ինստագրամյան պաշտոնական էջերի stories բաժիններում կանցկացվի հարցում, որում երկրպագուները կարող եք որոշել, թե որ թեկնածուն կանցնի հաջորդ փուլ: Վերջում կորոշվի հաղթող նաև նրանց վարկածով:

Հավելենք, որ լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունն արդեն սկսվել է և կավարտվի հուլիսի 29-ին: