Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gandzasar
A A
Սպորտ

«Գանձասար-Կապանը» սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը նախապատրաստվելով նոր մրցաշրջանին այսօր անցկացրել է առաջին ընկերական հանդիպումը: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:  

«Թիմային ոգին բարձր պահելով, անսահման եռանդով ու աշխատասիրությամբ սկսեցինք 2020-2021 թթ. մրցաշրջանի նախապատրաստությունը։ Մի քանի օրվա մարզումներից հետո, այսօր՝ հուլիսի 19-ին, Հանքավանում անցկացրինք առաջին ընկերական հանդիպումը: Չարենցավանի «Վանի» հետ խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Մեր թիմից աչքի ընկավ Աբդուլ Քարիմ Նիկիեման։

«Գանձասար-Կապանի» շարքերը համալրել է նիգերիացի կիսապաշտպան Ժոզեֆ Ադահ Օման, որի հետ ակումբը մեկ տարվա պայմանագիր է կնքել: Նախորդ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Փյունիկում»։ Առաջիկայում ևս նոր համալրումներ կլինեն:

Մեր թիմը հաջորդ ստուգողական հանդիպումը կանցկացնի հուլիսի 25-ին, ժամը 18:00-ին, «Ուրարտու» ակումբի մարզադաշտում: Կմրցենք «Ուրարտուի» հետ:

Հուլիսի 27-ից «Գանձասար-Կապանը» մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Հանքավանում, որի ընթացքում նախատեսված է ևս երկու ստուգողական հանդիպում», - գրված է ակումբի ֆեյսբուqյան էջում:

Հիշեցնենք, որ «Գանձասար-Կապանն» անցած մրցաշրջանում բարձրագույն խմբի առաջնությունում զբաղեցրել էր նախավերջին՝ 9-րդ տեղը՝ առաջ անցնելով միայն մրցաշարից դուրս եկած «Երևանից»: