Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան»՝ Հայաստանի կրկնակի չեմպիոն, «Շիրակը» զրկվեց մեդալներից

Այսօր կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի վերջին տուրի խաղերը:

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության վերջին՝ 28-րդ տուրի խաղում Երևանի «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Նոային», վաստակեց 52 միավոր և երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց չեմպիոն: Գոլերն առաջին խաղակեսում խփեցին Նարսինխը և Օկուբանջոն:

«Նոան» 48 միավորով գրավեց 2-րդ տեղը, իսկ մրցանակային եռյակը եզրափակեց «Ալաշկերտը», որը հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին», վաստակեց 47 միավոր և մեկով առաջ անցավ հենց շիրակցիներից:

Առաջնության գլխավոր ռմբարկու դարձավ «Շիրակի» իվուարցի հարձակվող Մորի Կոնեն, ով այսօր դարձավ դուբլի հեղինակ և իր գոլերի թիվը հասցրեց 23-ի:

Հայաստանի բարձրագույն խմբի հաջորդ առաջնությունն ըստ նախնական տվյալների կմեկնարկի օգոստոսի կեսերին: