Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess jermuk
A A
Սպորտ

Շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. 7-րդ տուրում հաղթեցին միայն սևերը

Ջերմուկում ավարտին է մոտենում շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը:

Այսօր կայացավ 7-րդ տուրը, որում հաղթանակներ տոնեցին սևերով հանդես եկող շախմատիտները՝ Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը և Տիգրան Հարությունյանը:

Յոթ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Մանուէլ Պետրոսյանը: Հայկ Մարտիրոսյանը և Արթուր Դավթյանը 4,5-ական միավորով կիսում են 2-3-րդ հորիզոնականները:

Վաղը կկայանա նախավերջին՝ 8-րդ տուրը: Մանուէլ Պետրոսյանը սպիտակներով կհանդիպի Դավիթ Շահինյանի հետ: Հայկ Մարտիրոսյանի մրցակիցը կլինի հավասար միավորներ ունեցող   Արթուր Դավթյանը:

Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 9 խաղափուլով: Այն ՖԻԴԵ-ի 10-րդ կարգի է` միջազգային գրոսմայստերի նորմայով (միջին վարկանիշը` 2499.4):

Կիրառվում է Ֆիշերի ժամակարգը. 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև 15 րոպե՝ մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլին 30 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:

Մրցանակային հիմնադրամը կազմում է 3000 ԱՄՆ դոլար: