A
A
Ուղիղ. «Բրեշիա» - «Ռոմա». Հենրիխ Մխիթարյանը բացակայում է
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի ֆուտբոլի Ա սերիայի 32-րդ տուրում Հռոմի «Ռոման» արտագնա խաղում կմրցի «Բրեշիայի» հետ:
Հռոմեական ակումբն այժմ 51 միավորով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ նրա մրցակիցը 30 միավոր քիչ է վաստակել և գտնվում է նախավերջին 19-րդ հորիզոնականում:
Թիմերն արդեն հրապարակել են մեկնարկային կազմերը: Հենրիխ Մխիթարյանն ընդհանրապես բացակայում է հայտացուցակից, քանի որ նախորդ խաղում նա թվով 5-րդ դեղին քարտն է ստացել և մեկ խաղով որակազրկվել է:
«Բրեշիա» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի ժամը 21:30-ին: Այն ուղիղ եթերով կարող եք դիտել նաև այստեղ.