Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Նոան» գերկամային հաղթանակ տարավ և առաջին անգամ տիրեց Հայաստանի գավաթին (տեսանյութ)

Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում, դժվար է պատկերացնել անգամ սուպերֆանտաստիկ կինոնկարներում:

Պատվավոր մրցանակի համար առաջին անգամ հանդիպեցին Երևանի «Արարատ-Արմենիան» - ու «Նոան»: Գործող չեմպիոնները շատ վստահ սկսեցին խաղը և արդեն 30-րդ րոպեին առջևում էին 3:0 հաշվով: Առաջինը 8-րդ րոպեին աչքի ընկավ Օգանա Ուգոչուկվուն:

Ապա «Նոայի» պաշտպան Ալան Տատաևը ակամայից գրավեց սեփական դարպասը: 29-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օգուբաջոն երրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը:

Հանդիպման 39-րդ րոպեին Մասքիմ Մայրովիչն օգտվելով «Արարատ-Արմենիայի» դարպասապահի և պաշտպանների սխալից հուժկու հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն մեկ րոպե անց Օգանա Ուգոչուկվուն երկրորդ անգամ աչքի ընկավ և կրկին երեք գոլի առավելություն ապահովեց իր թիմի համար:

Երկրորդ խաղակեսն ամբողջովին ընթացավ հորդառատ անձրևի ուղեկցությամբ: Այդ եղանակային պայմաններին ավելի շուտ հարմարվեցին «Նոայի» ֆուտբոլիստները, որոնք տիրեցին նախաձեռնությանը և սկսեցին արդեն իրենց կամքը թելադրել արարատցիներին: Արդյունքում, «սև-սպիտակները» 10 րոպեում հավասարացրին հաշիվը: 56-րդ րոպեին Վլադիմիր Ազարովը 11մ հարվածով խփեց երկրորդ պատասխան գոլը, 60-ին պաշտպան Միխայիլ Կովալենկոն նավազգույնի հասցրեց հաշիվի տարբերությունը, իսկ 66-ին մոլդավացի Դան Սպատարուն վերականգնեց «ստատուս քվոն»: Հանդիպման վերջին րոպեին «Նոան» կարող էր հաղթանակ կորզել, սակայն «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Ալֆոնսը միայն խաղի կանոնների խախտման օգնությամբ կարողացավ չեզոքացնել սպառնալիքը, ինչի համար նա կարմիր քարտ ստացավ և հեռացվեց դաշտից:

Լրացուցիչ ժամանակն անցավ արդեն «Նոայի» առավելությամբ, որը թվային առավելություն ուներ: Բազմաթիվ գրոհներից մեկն ի վերջո ավարտվեց դարպասի գրավումով: Հանդիպման 115-րդ րոպեին Վլադիմիր Ազարովը 5-րդ գնդակն ուղարկեց «Արարատ-Արմենիայի» դարպասը: Թվում էր, որ այսքանով կավարտվի պայքարը, սակայն արարատցիները երկու րոպե անց չնայած փոքր ուժերով, սակայն շատ կազմակերպված հակագրոհ ձեռնարկեցին և Յուսուֆ Օգուբանջոն վերջնական հավասարեցրեց հաշիվը՝ 5:5:

Հաղթթողին որոշելու համար նշանակվեց 11մ հարվածաշար: Այս յուրատեսակ պայքարում սկզբում դարձյալ աջևում էին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները, սակայն հետագայում նրանք երկու անգամ վրիպեցին, իսկ «հակատակորդը» ՝ մեկ:

Արդպիսով, Երևանի «Նոան» 11մ հարվածաշարում 7:6 հաշվով հաղթանակ տարավ և իր պատմության մեջ առաջին անգամ տիրեց գավաթին՝ նվաճելու իր առաջին մրցանակը: «Արարատ-Արմենիայի» առաջին գավաթային փորձն ավարտվեց իսկական ֆիասկոյով, քանի որ թիմը առաջին խաղակեսից հետո հաղթում էր 4:1 հաշվով, իսկ վերջում պարտվելիս, անգամ 10 խաղացողով, ուժ գտավ հավասարեցնել հաշիվը:

Չորս օր հետո թիմերն արդեն հանդիպելու են Հայաստանի առաջնության վերջին տուրի խաղում: Այնտեղ արդեն որոշվելու է հանրապետության չեմպիոնը: Առաջին տեղը գրավելու համար «Նոային» հարկավոր է հաղթել, իսկ ահա գործող չեմպիոնին ձեռք է տալիս նաև ոչ-ոքի արդյունքը: