Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess jermuk
A A
Սպորտ

Արման Միքայելյանը՝ շախմատի Ջերմուկի մրցաշարի միանձնյա առաջատար

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում Ջերմուկում անցկացվող կենդանի շախմատի Ստեփան Ավագյանի
հուշամրցաշարում այսօր կայացան 3-րդ տուրի պարտիաները: Այն անցավ անհաշտ պայքարում:

Մրցաշարի չորս առաջատարներից միայն գրոսմայստեր Արման Միքայելյանը հաղթանակ տարավ՝ սպիտակներով
պարտության մատնելով ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Ա. Բարսեղյանին: Նրան համաքայլ ընթացող Շանթ Սարգսյանն ու
Մանուէլ Պետրոսյանն իրար հետ ոչ-ոքի խաղացին, իսկ ահա Աննա Մ. Սարգսյանը պարտվեց միջազգային վարպետ
Արթուր Դավթյանին:

Հուշամրցաշարում առաջին հաղթանակը տոնեց Հայաստանի նախկին չեմպիոն, 19-ամյա Հայկ Մ. Մարտիրոսյանը, որը
սևերով առավելության հասավ Տիգրան Կ. Հարությունյանի նկատմամբ: Մամիկոն Ղարիբյան - Դավիթ Շահինյան
պարտիայում միավոր վաստակեցին սպիտակները:

Այդպիսով, երեք տուրից հետո մրցաշարային աղյսւոակը 2,5 միավորով գլխավորում է Արման Միքայելյանը: Նրան
անմիջապես հաջորդում են Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանն ու Արթուր Դավթյանը, որոնք ունեն 2-ական
միավոր:

Վաղը նախատեսված 4 –րդ տուրում Արման Միքայելյանը սևերով կհանդիպի մեկ միավոր ունեցող Դավիթ Շահինյանի
հետ:

Մյուս զույգերն են.
Հայկ Մ. Մարտիրոսյան – Արմեն Ա. Բարսեղյան
Արթուր Դավթյան - Մամիկոն Ղարիբյան
Մանուէլ Պետրոսյան - Աննա Մ. Սարգսյան
Տիգրան Կ. Հարությունյան - Շանթ Սարգսյան