Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Նապոլի» - «Ռոմա» խաղում Հենրիխ Մխիթարյանի ստացած գնահատականները

Իտալիայի առաջատար լրատվամիջոցները բարձր գնահատական են դրել Հենրիխ Մխիթարյանին «Նապոլի» - «Ռոմա» խաղի համար: 

 

Մեր ֆուտբոլիստը նման ուշադրության է արժանացել ոչ միայն գոլ խփելու, այլև ակտիվ գործելու համար: Մասնավորապես՝ Հենրիխ Մխիթարյանը հանդիպման ընթացքում 60 անգամ տիրել է գնդակին, կատարել է 40 ճշգրիտ փոխանցում, հասցրել է 3 հարված մրցակցի դարպասին, որից մեկը արդյունավետ:

 

Լրատվամիջոցներն այդ խաղում ամենաբարձր գնահատական դրել են «Ռոմայի» դարպասապահ Պաու Լոպեսին, որը 8 անգամ ետ է մղել մրցակցի վտանգավոր հարվածները, բացի այդ կատարել է 20 ճշգրիտ փոխանցում:

 

Տարբեր լրտվամիջոցների Հենրիխ Մխիթարյանին դրած գնահատականները

LEGGO (a cura di F. Balzani) - Mkhitaryan 7

IL MESSAGGERO (a cura di A. Angeloni) - Mkhitaryan 6,5

LA GAZZETTA DELLO SPORT (a cura di M. Cecchini) - Mkhitaryan 6,5

CORRIERE DELLA SERA (a cura di L. Valdiserri) - Mkhitaryan 7

LA REPUBBLICA (a cura di M. Azzi) - Mkhitaryan 6,5

IL CORRIERE DELLO SPORT (a cura di R. Maida) - Mkhitaryan 6,5

LA REPUBBLICA (a cura di A. Austini) - Mkhitaryan 6,5