Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki 6.07. (1)
A A
Սպորտ

«Ռոման» կարող է դուրս գալ այս վիճակից. Հենրիխ Մխիթարյան

Հռոմի «Ռոման», ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայում 30-րդ տուրի խաղում 1:2 հաշվով զիջելով «Նապոլիին», երրորդ անընդմեջ պարտությունն է կրել առաջնությունում: Հռոմեական թիմից միակ գոլը խփել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն էլ հանդիպումից հետո հարցազրույց է տվել ակումբի հեռուստաալիքին:

 

- Արդյունքը շատ վատն է՝ երեք պարտություն: Բայց կար նաև դրական կողմ:

- Այս անգամ թիմն ավելի լավ խաղաց: Մենք արժանի չէինք պարտության: Ամեն ինչ արեցինք լավ արդյունքի հասնելու համար: Ավաղ, Ինսինիեի գոլից հետո չկարողացանք հավաքվել և կենտրոնանալ:

 

- Ինչ է պետք այդ վիճակից դուրս գալու համար, «մտածել» ոտքերով, թե՝ գլխով:

- Ավելի շատ կապված է մտածելակերպի հետ: Մենք պետք է հանգիստ լինենք, չխառնվենք, քանի որ արդեն ամեն ինչ ավարտվել է: Առջևում 8 հանդիպում ունենք, ամեն ինչ գտնվում է մեր ձեռքերում: Եթե երկու հաղթանակ տանենք, ապա կրկին կմտնենք հունի մեջ: Թիմը մեծ ներուժ ունի, և դա լոկ խոսքեր չեն: Մեզ պետք է ավելի միասնական լինել, օգնել միմյանց: Եթե դա հաջողվի անել, ապա ամեն ինչ լավ կլինի և կմնանք բարձր մակարդակի վրա: Մեզ նախևառաջ հարկավոր է ուժեղ լինել հոգեպես: Ֆիզիկական վիճակը ընթացքում կարելի է բարելավել, բայց եթե հոգեբանորեն պատրաստ չես լինում, ապա քեզ չի օգնի անգամ ֆիզիկական մեծ ուժը:

 

- «Ռոմային» շատ են պետք ձեր նման փորձառու և որակյալ խաղացողներ:

- Թիմում պետք է լինեն և փորձառու, և երիտասարդ ֆուտբոլիստներ: Այդ հարցում պետք է պահպանել հավասարակշռություն: Կարծում եմ, որ մեր մարզիչները շատ լավ գիտեն, թե ինչպես է պետք ընտրել թիմի կազմը, որպեսզի փորձառուներն օգնեն երիտասարդներին, և հակառակը: Մենք իրոք թիմ ենք, և կարող ենք դուրս գալ այս վիճակից: