Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+zidan
A A
Սպորտ

Ես հոգնել եմ խոսել մրցավարների մասին. Զինեդին Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի Լա Լիգայի 34-րդ տուրում «Աթլետիկի» նկատմամբ տարած նվազագույն հաշվով հաղթանակը և նշել է, որ հոգնել է մրցավարության մասին խոսակցություններից:

«Ինձ արդեն հոգնեցրել են այն խոսակցությունները, որ մենք իբր հաղթում ենք շնորհիվ մրցավարների: Ամեն ինչ այդպես էլ կմնա, բայց խաղացողներն արժանի են հարգանքի: Ոչ ոք չի կարող մեզ շեղել մեր նպատակից: Մենք չենք կարող հանգստանալ կամ սկսել մտածել տիտղոսի մասին, քանի դեռ մաթեմատիկորեն չենք ապահովել չեմպիոնությունը: Սա շատ կարևոր հաղթանակ էր:

Թիմի ներուժն ինձ շատ է ուրախացնում: Մենք հուսալիություն և հավասարակշռվածություն են դրսևորում, երբ կորցնում են գնդակը: Մեր գրոհներն այնքան էլ տպավորիչ չեն, բայց այն դեռ կարող են շտկել: Կարևորը մեր պաշտպանության հուսալիությունն է», - խաղից հետո ասել է ֆրանսիացի մասնագետը:

Նշենք, որ «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի 11մ հարվածից «Աթլետիկին» խփած միակ գոլը դարձյալ քննարկման թեմա է դարձել լրատվամիջոցների համար: Բանն այն է, որ հանդիպման գլխավոր մրցավարը այդ դրվագի սկզբում նախ կոպիտ խաղ է արձանագրել մադրիդցիների խաղացողի կողմից, բայց հետո տեսամրցավարի օգնությամ դիտելով պահը, փոխել է իր որոշումը և նշանակել է 11մ հարված:

Այդ հաղթանակից հետո «Ռեալը» էլ ավելի առաջ է պոկվել երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից», որն արդեն ետ է մնում 7 միավորով: Բարսելոնացիներն այսօր գիշերը մրցելու են «Վիլյառեալի» հետ և հաղթելու դեպքում կրկին կկրճատեն միավորների տարբերությունը: