Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma - udine
A A
Սպորտ

Ուղիղ. «Ռոմա» - «Ուդինեզե». Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէ

Հռոմի «Ռոման» ֆուտբոլի թիմը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, այսօր Իտալիայի Ա սերիայի 29-րդ տուրի շրջանակում սեփական դաշտում կընդունի «Ուդինեզեին»:

Հռոմեական ակումբը 48 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ նրա մրցակիցը 28-ով գտնվում է 16-րդ հորիզոնականում:

Թիմերն արդեն հրապարակել են մեկնարկային կազմերը: Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է պահեստայինների թվում:

«Ռոմա» - «Ուդինեզե» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23:45-ին: Ֆուտբոլասերները խաղը կարող են դիտել այստեղ