Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է բաց թողնի «Ուդինեզեի» հետ խաղը

Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան «Ուդինեզեի» հետ տնային խաղից առաջ հայտարարել է, որ կտրուկ փոփոխություններ կլինեն թիմի կազմում նախորդ խաղի համեմատ:

Ինչպես նշում է ForzaRoma կայքը, պորուգալացի մասնագետը մտադիր է  հանգիստ տալ կենտրոնական հարձակվող Էդին Ջեկոյին ու հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Բոսնիացի գրոհայինը հավանաբար պահեստային կազմում կլինի այդ խաղում և խաղադաշտկմտնի միայն անհրաժեշտության դեպքում կմտնի: Իսկ ահա մեր ֆուտբոլիստը հնարավոր է բաց թողնի հանդիպումը: Ըստ Պաուլու Ֆոնսեկայի, Հենրիխ Մխիթարյանը դեռ պատրաստ չէ երեք օրը մեկ խաղեր անցկացնել, ուստի նրա մասնակցությունը հարցականի տակ է:

Հավելենք, որ «Ռոմա» - «Ուդինեզե» հանդիպումը կկայանա այսօր, Երևանի ժամանակով ժամը 23:45-ին: