Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess hajk
A A
Սպորտ

Շախմատային Micki-taryan-ը միջազգային մրցաշարում զբաղեցրել է 4-րդ տեղը

Հայաստանի շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը 4-րդ տեղն է զբաղեցրել ՖԻԴԵ-ի կողմից անցկացվող Speed Chess Championship Grand Prix-ի թվով 4-րդ մրցաշարում:

Մեր գրոսմայստերը նախնական փուլում վաստակելով 8,5 միավոր, զբաղեցրել է 4-րդ տեղը և մտել փլեյ-օֆֆ: Քառորդ եզրափակիչում Հայկ Մարտիրոսյանը 1,5:0,5 հաշվով հաղթել է չեռնոգորցի Նիկոլա Ջուկիչին, սակայն կիսաեզրափակիչում զիջել է Արաբական Էմիրությունների ներկայացուցիչ Սալեմ Սալահին՝ 1:2: Մրցաշարի հաղթող է դարձել ռուսաստանցի գրոսմայստեր Դմիտրի Անդրեյկինը, որը եզրափակիչում 2:0 հաշվով վստահ հաղթել է արաբ շախմատիստին:

Մրցաշարի հաղթողը կստանա 1000 դոլար պարգևավճար, իսկ եզրափակիչում պարտված Սալեմ Սալահը՝ 700 դոլար: Հայկ Մարտիրոսյանը կխրախուսվի ընդամենը 200 դոլարով:

Մրցաշարերի ընդհանուր հաշվարկով մեր շախմատիստն այժմ 23 միավորով զնաղեցնում է 8-րդ հորիզոնականը: 

Ի դեպ, Հայկ Մարտիրոսյանը հանդես է գալիս Micki-taryan ծածկանունով, որը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի Ինստագրամի օգտատրիոջ ծածկանունն է: