Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռեկորդ՝ վատ իմաստով․ կորոնավիրուսի 771 նոր դեպք կա. Արսեն Թորոսյանը թվեր հրապարակեց (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց՝ վատ իմաստով ռեկորդ ենք ունեցել՝ կորոնավիրուսի 771 նոր դեպք կա։ «502 ծանր և 113 ծայրահեղ ծանր հիվանդներ ունենք»,- ասաց նա։

«Հոսպիտալիզացիայի առումով վիճակը բարվոք է, առավոտյան 9-ի դրությամբ ունենք ընդամենը 51 քաղաքացի, որ կարիք ունի տեղափոխման կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ, և որոնցից ընդամենը երկուսն են գտնվում տանը։ Վերակենդանացման բաժանմունքներում մի քանի ազատ տեղեր կան, բայց դա շատ արագ է փոփոխվում»,- ասաց նախարարը։