Բացել լրահոսը Փակել լրահոսը
105409487_1313830705491954_2475563830252281904_o
A A
Պաշտոնական

Հայրենական մեծ պատերազմի 99-ամյա վետերանը ԲԿ էր տեղափոխվել երկկողմանի թոքաբորբով․ նա ապաքինվել է կորոնավիրուսից

Հայրենական մեծ պատերազմի վետերան, 99-ամյա Մեխակ Ավետիսյանն այսօր առողջացած դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից:
 
Նա բուժկենտրոն էր տեղափոխվել հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ, երկկողմանի թոքաբորբով, ծանր վիճակում:
 
«Չեմ ուզում հիշել, թող մնա անցյալում, շնորհակալություն բժիշկներին, երիտասարդ են, բայց լավ գործ են անում: Թող Հայաստանը ծաղկի ու դառնա բժշկական տուրիզմի երկիր, ասում եմ տուրիզմի, ոչ թե բիզնեսի»,-հրաժեշտ տալով բուժկենտրոնին ասաց Մեխակ Ավետիսյանը, հայտնում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից։