A
A
Արարատի քրեական ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգից կրակոցներ արձակած երիտասարդին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրարատի քրեական ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգից կրակոցներ արձակած երիտասարդին Հունվարի 5-ին սոցիալական ցանցում տեսահոլովակ էր շրջանառվել, որտեղ մի երիտասարդ ինքնաձիգից օդ կրակոցներ է արձակում: Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են երիտասարդի ինքնությունը: Պարզվել է, որ Վեդի քաղաքի բնակիչ 19-ամյա երիտասարդը դեկտեմբերի 31-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, իր պապի՝ Վեդիի Արցախի փողոցում գտնվող տան բակում նրա անվամբ հաշվառված «Սայգա» տեսակի ինքնաձիգից օդ կրակոցներ է արձակել: Երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին